Կարգալուծությունները Գարեգին Բ Կաթողիկոսի անվան հետ կապելը անհեթեթություն է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում մամուլում հաճախ է շրջանառվում Եկեղեցուց հեռացած հոգևորականների թվի աճման հարցը, որի առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանի հետ, որի գործունեության հետ են առնչվում նաև եկեղեցականների հարցերը:

-Տե՛ր Հայր, ինչպես կմեկնաբանեք եկեղեցականների կարգալուծության մասին մամուլում շրջանառվող լուրերը, որոնք հատկապես կապակցվում են Գարեգին Բ կաթողիկոսի անձի հետ:

-Եկեղեցին գործող օրգանիզմ է, և ձեռնադրությունների հետ կան նաև կարգալուծության դեպքեր: Այս երևույթը գոյություն է ունեցել Եկեղեցու պատմության բոլոր ժամանակներում: Կարգալուծությունները կապելը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան հետ`բացարձակ անհեթեթություն է: Եկեղեցականների վերաբերյալ վիճակագրությունը բոլորովին այլ է: Գարեգին Բ Կաթողիկոսի Հայրապետության տարիներին ձեռնադրություն են ստացել և ծառայության կոչվել 303 եկեղեցականներ: Ամենայն Հայոց Կաթողիկոսության իրավասության ներքո գործող եկեղեցականների ընդհանուր թիվը 576 թ, որոնցից` 29 արքեպիսկոպոս, 27 եպիսկոպոս, 41 վարդապետ, 53 աբեղա, 426 քահանա, որոնք իրենց սպասավորությունն են իրականացնում հայաստանյան և սփյուռքի թեմերում: Հարյուրից ավելի հոգևորականներ ծառայում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր բաժիններում, հայոց բանակում, դասավանդում են Մայր Աթոռի հոգևոր կրթօջախներում: Տեղին է նշել նաև, որ Մայր Աթոռի հովանու ներքո գործող հոգևոր-կրթական հաստատությունների շարքում ի թիվս Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի ավելացել է Հառիճի Թրբանճյան հոգևոր ընծայարանն ու Քահանայից լսարանը: Այս չորս հաստատություններում ուսանում են 247 ուսանողներ:Ինչ վերաբերում է ծառայությունը թողած եկեղեցականներին՝ դրանց թիվը 56-ն է: Հիշյալ եկեղեցականները ծառայությունը թողել են տարբեր պատճառներով: Դրանք կարելի է տարբերակել.

ա) կամավոր հրաժարվածներ, ովքեր ծառայությունը թողել են սեփական դիմումի համաձայն: Նրանց թիվը 24 է,

բ) ծառայությունը ինքնակամ լքածներ, ովքեր առանց խնդրագրի ներկայացման անձնական նախաձեռնությամբ փաստացի հրաժարվել են ծառայությունից: Նրանց թիվը 10 է,

գ) եկեղեցականներ, ովքեր ազատվել են հոգևորականին անհարիր կանոնազանց ընթացքի համար: Նման անձերի թիվը 22-ն է:

Հիշյալ դեպքերում եկեղեցականները ծառայությունից ազատվել են եկեղեցական կանոնական սկզբունքների շրջանցման համար, ինչպես օրինակ մի դեպքում եկեղեցականի փաստացի ամուսնալուծությունը, մեկ այլ դեպքում անգամ քրեական հանցակազմի առկայությունը և այլն:

Ինչ վերաբերում է կարգալույծ բառի գործածությանը, ապա կարծում ենք, որ հասարակության մոտ որոշակի շփոթ կա այս հասկացության ընկալման առումով: Հաճախ այն մեկնաբանվում է որպես որոշում, որով եկեղեցականին հեռացնում են ասպարեզից, առանց նրա ցանկության և կամքի հետ հաշվի նստելու: Սակայն ինչպես արդեն վերը նշեցինք կարգալույծ արվածների ստվար հատվածը ասպարեզը լքել է սեփական նախաձեռնությամբ` ներկայացնելով իր դիմումը կամ փաստացի հրաժարվելով իր ծառայությունից:

-Ինչ ընթացակարգով է տեղի ունենում ծառայությունից հրաժարված հոգևորականների կարգալույծ հռչակումը:

-Իր դիմումի համաձայն ծառայությունից հրաժարվելու կամ հոտի փաստացի լքումի դեպքերում կարգալուծության տնօրինությունը ուղղակիորեն կատարվում է Վեհափառ Հայրապետի կողմից, երբ այլևս սպառված են լինում բոլոր միջոցները: Իսկ հոգևորականին անհարիր վարքի դրսևորման և այլ հակականոնական ընթացքների պարագային Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հարցը քննության է դրվում հինգ եպիսկոպոսներից կազմված Կարգապահական հանձնախմբում, որի գործառույթն է քննել եկեղեցական սպասավորի կարգազանցության ցանկացած դրսևորում, ուսումնասիրել դրա պատճառներն ու հետևանքները: Խնդրի համակողմանի ուսումնասիրությունից հետո եզրակացությունը ներկայացվում են Նորին Սրբությանը և արդյունքում կատարվում է Հայրապետական տնօրինություն:

Սեդա Մանուկյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում