Հայաստանում ամերիկյան բալետի երեկոյի բեմադրությանը կմասնակցեն հայտնի խորեոգրաֆներ ԱՄՆ-ից

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը` գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի ղեկավարությամբ, պատրաստվում է մեկնել Քաթար` շրջագայությունների: Քաթարի բնակիչները կդիտեն հայկական լավագույն բալետներից մեկը`«Սպարտակը»: Մինչև տարեվերջ Ռուդոլֆ Խառատյանը բալետի սիրահարներին բազում անակնկալներ և պրեմիերաներ է խոստանում, որոնց մասին բալետմայստերը պատմեց «Արմենպրես»-ի թղթակցին:

-Պարոն Խառատյան, նոր թատերաշրջանում հանդիսատեսին ի՞նչ անակնկալներ են սպասում: Պրեմիերաներ, նոր ներկայացումներ կլինե՞ն:

-Անակնկալներ, իհարկե, լինելու են: Շատ հետաքրքիր միջոցառումներ են սպասվում: Մինչ այդ` օգոստոսի 29-ին մենք կմեկնենք Քաթար և այնտեղ չորս երեկո կներկայացնենք «Սպարտակը»: Այնուհետև կվերադառնանք Հայաստան և սեպտեմբերի 23-ին այստեղ ևս կցուցադրենք «Սպարտակը»: Նոյեմբերի 2-ին Սան Ֆրանցիսկոյից Հայաստան կժամանեն մենապարողներ Վանեսա Զահովյանը և Դավիթ Կարապետյանը, ովքեր ելույթ կունենան «Դոն Կիխոտ» բալետում: Մինչև տարեվերջ հանդիսատեսին կներկայացնենք «Ժիզել» բալետը`նոր բեմադրությամբևդեկորացիաներով: Նախատեսում ենք կազմակերպել նաև «Ամերիկյան բալետի երեկո» խորագրով միջացառում, որի բեմադրությանը կմասնակցեն ամերիկացի ճանաչված խորեոգրաֆներ Թրեյ Մակենթայերը և Էդի Լիանգին: Մենք մտքով և ծրագրերով ավելի առաջ ենք մեր ունեցած հնարավորություններից:

- Ասում են, որ մինչև 2015 թվականը որոշել եք վերականգնել Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը:

-Մի քանի ենք նախատեսել Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Նախ`արտասահմանում ցանկություն ունենք ներկայացնել Տերտերյանի 6-րդ սիմֆոնիան` բալետային ներկայացման համադրությամբ: «Անտունին» պետք է վերականգնվի մինչև 2015 թվականը: Մինչև 2015-ը, հուսամ, մեր խաղացանկում կունենանք նաև եվրոպական խորեոգրաֆների գործեր, սակայն ամեն ինչ դեռ կարծես թե «օդում կախված է», քանի որ ֆինանսական միջոցներով է պայմանավորված: Ցանկություն ունեմ Սանկտ-Պետերբուրգից հրավիրել հայտնի բալետմայստեր և խորեոգրաֆ Օլեգ Վինոգրադովին` «Կարապի լիճը» Հայաստանում բեմադրելու:

-Նախորդ թատերաշրջանում Ձեր նախաձեռնությամբ ստեղծվեց «Բալետ -20-21» անունը կրող հիմնադրամ: Ինչպիսի՞ գործունեություն է այն իրականացնում:

-Բալետային հիմնադրամի ստեղծումից հետո մենք կազմակերպեցինք բալետի երեկո, որի հասույթը փոխանցվեց մեր պարողներին: Հիմնադրամի նպատակներից մեկը մեր պարողներին ֆինանսական աջակցություն տրամադրելն է: ԱՄՆ-ի դեսպանի օգնությամբ և հիմնադրամի նախաձեռնությամբ նախորդ թատերաշրջանում Հայաստան ժամանեց հայտնի բալետային խումբ, և մենք համերգներով հանդես եկանք Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Հիմնադրամի խնդիրն է աջակցել ազգային բալետի զարգացմանը:

-Գաղտնիք չէ, որ հայկական բալետը վերելք ապրեց, երբ Դուք Հայաստան տեղափոխվեցիք և սկսեցիք ղեկավարել թատրոնը: Ի՞նչ գնահատական կտաք հայկական բալետի այսօրվա վիճակին:

-Երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ մեր բալետային խմբով բավականին մեծ ճանապարհ ենք անցել: Բայց ես միշտ դժգոհ եմ: Դեռ շատ անելիքներ ունենք: Մի քանի շաբաթ առաջ եմ վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ վարպետության դասեր էի անցկացնում: Ամեն անգամ այնտեղից վերադառնալիս հասկանում եմ, որ մենք որոշ չափով հետ ենք մնում ԱՄՆ-ի դինամիկայից և մակարդակից: Բայց չենք էլ կարող ասել, որ հին մակարդակի վրա ենք մնացել: Մարդիկ ինձ ասում են, որ մեր բալետային միջավայրում շատ բան է փոխվել, և ես ուրախանում եմ նման խոսքերից:

-Ի՞նչ կարծիք ունեք այսօրվա բալետային սերնդի մասին: Մեր երիտասարդ պարողները նորը ստեղծելու և ավելիին հասնելու նպատակներ ունե՞ն:

-Մեծ աշխուժություն եմ նկատում պարողների շրջանում: Տարեսկզբին կազմակերպել էինք երիտասարդ խորեոգրաֆների երեկո, որին մեր երիտասարդ պարողները ներկայացան սեփական համարների բեմադրություններով, սկսեցին մտածել, ստեղծել ու ստեղծագործել: Կարծես թե մեր երիտասարդ պարողների շրջանումառկաէմտքի աշխուժացում: Ցանկություն ունեմ, որ Հայաստանում խորեոգրաֆների մտածելակերպ լինի և հաջորդ սերնդի բեմադրողներ աճեն: Ժամանակին համըթնաց քայլելը շատ կարևոր է մեզ համար: Բացի այդ` բալետային դպրոց հիմնելու ցանկություն ունեմ, սակայն ժամանակս քիչ է նպատակս իրականացնելու համար: Այժմ մեկ այլ նախագծի վրա եմ աշխատում` բարեկամներիցս մեկի հետ գիրք ենք գրում` «Ի՞նչ է կա բալետի հետևում» խորագրով: Այն լույս կտեսնի անգլերեն:

-Իսկ նոր նկարներ ստեղծու՞մ եք: Պատրաստվու՞մ եք ցուցահանդես կազմակերպել:

-Բավական նոր նկարներ ունեմ, բայց ժամանակս չի ներում ցուցահանդես կազմակերպելու համար: Հուսանք, շուտով կհաջողվի դա ևսկազմակերպել:

Զրուցեց Ռոզա Գրիգորյանը

Լուսանկարները` Սամվել Բերքիբեկյանի

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/11/26

Ասիական ինդեքսներ - 06/11/26

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններին առնչվող հարցեր

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում տնտեսական աճի հնարավոր դանդաղման չափը

Եվրոպայում ավիահաղորդակցությունը կրկին թիրախավորվել է նոր սպառնալիքներով

Տեղական արտադրությունից մինչև միջազգային վաճառք. Wildberries-ի ընձեռած հնարավորությունները հայկական բիզնեսի համար

Էկոնոմիկայի նախարարը հայտնել է ԵՄ շուկա արտահանման 51 տոկոս աճի մասին

Քաղաքացիների կենսաչափական տվյալների կենտրոնը կառավարական սերվերներում է, դրանց տնօրինողը ՆԳՆ-ն է. Նելլի Դավթյան

ՀԾԿՀ-ն հաշվարկել է գազի գնի հնարավոր բարձրացման ազդեցությունն էլեկտրաէներգիայի սակագնի վրա