ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հարցադրումներ է ուղարկել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեսյանը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին` 2013 թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ՄԻՊ գրասենյակից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների պատշաճ ընթացքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստանալ ոստիականապետի պարզաբանումները ներկայացվող հարցադրումների վերաբերյալ: Ըստ գրության` «Զանգվածային լրատվության միջոցներում լայնորեն տարածված տեսագրությանուսումնասիրության արդյունքում առերևույթ իրավաչափության խնդիր է առաջանում ՀՀ Ոստիկանության առանձին ծառայողների` մի շարք քաղաքացիների նկատմամբ իրականացված գործողությունների վերաբերյալ, մասնավորապես.

Իրավաչափ և անհրաժե՞շտ էր արդյոք Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ մեկից ավելի դրվագներում ոստիկանությանմիաժամանակ մի քանի ծառայողների կողմից կիրառված ուժը և հասցված մարմնական վնասվածքները, հատկապես այն դրվագներում, երբ վերջինիս կողմից դիմադրությունը բացակայում էր. օրինակ` Ա. Կիվիրյանին գետնին տապալելը և/կամ հարվածելը;

Իրավաչա՞փ էր արդյոք ակցիային մասնակցող` վնասազերծված և այլ իրավախախտում չկատարող անձանց նկատմամբ կիրառված ֆիզիկական ուժը և անհարկի ագրեսիվ վերաբերմունքը, հատկապես` նշված անձանց ոստիկանության ծառայողական մեքենա նստեցնելիս;

Ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության առանձին ծառայողների կողմից անհարկի ֆիզիկական ուժի օգտագործումը այն քաղաքացիների նկատմամբ, որոնք տվյալ դրվագում չէին խախտում հասարակական կարգը (Տե'ս տեսագրություն` 15:12 - 15:50);

Արդյո՞ք պարզաբանվել են ակցիային մասնակցող անձանց իրավունքները` վերջիններիս ազատությունը սահմանափակելու պահից (վճռաբեկ դատարանի ԵԱԴԴ 0085/06/09 բերվածի կարգավիճակի առանձնահատկությունները հաշվի առնելով (նախնական և կարճաժամկետ բնույթը)` բերվածը պետք է օժտված լինի առնվազն հետևյալ իրավունքներով. ա) իմանալու իրեն արգելանքի վերցնելու պատճառը (բ) տեղեկացնելու իրեն բերման ենթարկելու մասին, (գ) հրավիրելու իր փաստաբանին, (դ) լռելու: Օրինակ` ոստիկանության ծառայողական մեքենա նստեցնելը;

Ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության ծառայողական մեքենան վարելը այն պարագայում, երբ ակցիայի մասնակիցները մեքենայի առջևում էին և փողոցը մարդաշատ էր;

Ինչո՞վ է պայմանավորված Ոստիկանության ծառայողի կողմից շինարարություն իրականացնելու թույլտվության օրինականության վերաբերյալ դիրքորոշում հայտնելը` հաշվի առնելով ոստիկանության ծառայության անկողմնակալության սկզբունքը (Տե'ս տեսագրություն` 33:09 - 33:39);

Ինչո՞վ է պայմանավորված Ոստիկանության մի շարք ծառայողների կողմից քաղաքացիների հետ հաղորդակցման ընթացքում պրոֆեսիոնալիզմի և էթիկայի կանոնների թույլ տրված խախտումները, մասնավորապես` անհարգալից, վիրավորական արտահայտություններ օգտագործելը:

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով դիմումատուների շահերը, ինչպես նաև ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով` խնդրում եմ 5-օրյա ժամկետում ներկայացնել Ձեր պարզաբանումները վերոնշյալ հարցադրումների վերաբերյալ, մասնավորապես` հստակեցնելով դրանց իրավաչափությունը, հետապանդվող նպատակը և թե ինչ միջոցներ են ձեռնարկվել և/կամ ձեռնարվելուՈստիկանության օրինախախտ ծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,-ասված է Կարեն ԱնդրեասյանիՎլադիմիր Գասպարյանին ուղղված գրության մեջ:

Օգոստոսի 24-ին Կոմիտասի 5 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման դեմ բողոքի ակցիայի ժամանակ բախում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանության ներկայացուցիչների միջև, որի արդյունքում շուրջ 30 անձ վարչական բերման է ենթարկվել:

Հայերեն Русский

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ