Միջազգային

Իսլամիստները Սիրիայում հարձակվել են 4-րդ դարի քրիստոնեական եկեղեցու վրա

1 րոպեի ընթերցում

Իսլամիստները Սիրիայում հարձակվել են 4-րդ դարի քրիստոնեական եկեղեցու վրա

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում զինված ծայրահեղական խմբավորումները հարձակում են գործել երկրի արևմուտքում` Հոմս-Թարթուս շրջանում գտնվող 4-րդ դարում կառուցված հնագույն քրիստոնեական Սուրբ Գեորգի եղեկեցու վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Միլյադ անունով տեղի բնակիչներից մեկը:

Նրա խոսքով` եկեղեցու համար պայքարի ընթացքում մահացել են 11 քրիստոնյա զինվորներ, որոնք թույլ չէին տալիս պղծել եկեղեցին: Առաջին հարձակումից հետո, որբ ծայրահեղականները ստիպված են եղել նահանջել վերջիններս հանգրվանել են մինադարյան խաչակիրների Կրակ դե Շեվալյե ամրոցում: Ականատեսի վկայությամբ` զինյալ ծայրահեղականների մեջ շատ են եղել նաև վարձկան ջիհադիստները: Պայքարը եկեղեցու համար շարունակվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում