Տարածաշրջանային

Ադրբեջանի ԿԸՀ-ն պաշտոնապես հաստատել է Իլհամ Ալիևի թեկնածությունը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԿԸՀ-ն պաշտոնապես հաստատել է Իլհամ Ալիևի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, «Ենի Ազերբայջան» կուսակցության ղեկավար Ալիևի թեկնածությունը հաստատվել է միաձայն` ԿԸՀ նախագահ Մազայիր Փանահովի նախագահությամբ:

ԿԸՀ ներկայացվել են վեց թեկնածուների փաստաթղթեր: Նրանց թվում են գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ազադլըգ» կուսակցության նախագահ Ահմեդ Օրուջը, «Քաղաքացիների և զարգացման» կուսակցության նախագահ Ալի Ալիևը, Լիբերալ կուսակցության նախագահ Ֆուադ Ալիևը, իրավաբան Իլգար Մամեդովը և ինքնաառաջադրված «ՈՒմիդ» կուսակցության նախագահ Իհբալ Ահազադեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում