ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Սպարտակ»-ի երկու ֆուտբոլիստներ` Յուրա Մովսիսյանը եւ Արազ Օզբիլիսը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը: Ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ կիսապաշտպան Արազ Օզբիլիսը պետք է մասնակցեն օգոստոսի 14-ին նախատեսված Ալբանիա-Հայաստան ընկերական խաղին:
Նախորդ ընկերական հանդիպումը ՀՀ ազգային թիմը անցկացրել էր Լյուքսեմբուրգի թիմի հետ: Հանդիպումը կայացել էր Ֆրանսիայի Վալանս քաղաքում: