«Ինտեր»-ը պարտվել է «Ֆիորենտինա»-ին
1 րոպեի ընթերցում
![«Ինտեր»-ը պարտվել է «Ֆիորենտինա»-ին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/07/1oWKX43y8QaxCgeUer92jhmzTPv19h14DMPQeejN.webp)
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում ընդհատված «Ֆիորենտինա»-«Ինտեր» հանդիպումը խաղարկվեց փետրվարի 6-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախորդ տարի դեկտեմբերի 1-ին «Ֆիորենտինա»-«Ինտեր» հանդիպումը կիսատ էր մնացել «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստ Էդուարդո Բովենի` խաղի ժամանակ գիտակցության կորստի պատճառով:
Վերախաղարկված խաղում «Ինտեր»-ը զիջեց մրցակցին 3:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 68-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 2-րդն է: Առաջատարը «Նապոլի»-ն է, որ 3 միավորով է առաջ միլանյան ակումբից: