Վլադիմիր Պուտինը կմասնակցի ռուսների կողմից քրիստոնեության ընդունման 1025 ամյակի միջոցառումներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 27-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանակել է Կիև: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը, նա մասնակցելու է տոնական միջոցառումների Ռուսաստանում քրիստոնեության ընդունման 1025-ամյակի մեծ ծրագրի շրջանակներում:
Պուտինը կմասնակցի Վլադիմիրյան լեռան վրա կատարվելիք տոնական աղոթքին և պետական պարգևներ կհանձնի ուկրաինական ուղղափառ եկեղեցու Մոսկովյան պատրիարքարանի հոգևորականներին ազգերի միջև բարեկամություն սերմանելու և հոգևոր ավանդույթների ամրապնդման համար:
Կարդացեք հոդվածը` Русский