Ունիվերսիադայի հայաստանցի միակ չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը մտածում Է աշխարհի չեմպիոնի տիտղոսի մասին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 6-17-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայացած 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի՝ ունիվերսիադայի, հայաստանցի միակ չեմպիոն, 52կգ քաշային վանաձորցի սամբիստ Տիգրան Կիրակոսյանը գոհ Է Հայաստանի մարզիկների ելույթներից: Այս մասին նա նշեց «Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում:
-Տիգրան, Հայաստանի սամբիստների ելույթը Կազանի ունիվերսիադայում լավագույնն Էր մեր երկրի մարզիկների մեջ՝ մեկ ոսկի, երկու բրոնզե մեդալ:
-Հայաստանի սամբիստներն ավանդաբար առաջատար դիրքեր են զբաղեցնում աշխարհում եւ կազանյան ունիվերսիադան եւս մեկ անգամ հաստատեց դա: Սա նշանակում Է, որ Հայաստանը միջազգային սամբոյում ասելու շատ բան ունի: Մեր բոլոր սամբիստները լավ Էին նախապատրաստվել այս մրցաշարին, բայց տարբեր մարզիկներ տարբեր արդյունքներ ունեցան:
-Մասնագետների խոսքով, քո ամենալուրջ մրցակիցը ոչ թե ղազախ մարզիկն Էր եզրափակչում, այլ ռուս սամբիստը առաջին իսկ մրցամարտում:
- Դա իրոք այդպես Էր, եւ այդպես պատահում Է: Ինձ համար ռուս մարզիկի հետ մրցամարտը սկզբունքային բնույթ Էր կրում երկու պատճառով. առաջինը՝ ես նրան երկու անգամ պարտվել Էի եւ եկել Էր ռեւանշի ժամանակն, եւ, երկրորդը՝ այս մրցամարտում հաղթանակն իմ առջեւ ճանապարհ Էր բացում դեպի չեմպիոնի կոչումը: Հաղթելով նրան` ես զգացի, որ կարող եմ չեմպիոն դառնալ, եւ այդպես Էլ եղավ:
-Ինչպիսի՞ն են քո տպավորությունները Կազանի մրցումներից:
-Շատ լավ կազմակերպված մրցաշար էր, մասնակիցների շատ ուժեղ կազմով, շատ լավ մրցավարությամբ: Միգուցե, սա ինչ որ տեղ բացատրվում Է նրանով, որ սամբոն առաջին անգամ Էր ընդգրկվել ունիվերսիադայի ծրագրում, եւ կազմակերպիչները ցանկանում Էին լավագույն տպավորություն ստեղծել:
-Ունիվերսիադայի չեմպիոնի կոչումը քեզ ավելի շատ կօգնի՞, թե կխանգարի հոգեբանական առումով, այսինքն` ավելի շատ կմոբիլիզացնի՞ մրցակիցներիդ, թե կճնշի նրանց:
-Կարծում եմ, ավելի շատ կճնշի: Սա պարզ կդառնա արդեն մոտակա նոյեմբերին կայանալիք սամբոյի աշխարհի առաջնության մրցաշարում, որտեղ , ի դեպ, հանդես կգան նաեւ ունիվերսիադայի մրցագորգի իմ շատ մրցակիցներ՝ Վրաստանից, Ղազախստանից: Ռուս մարզիկը չի մասնակցելու:
-Ի՞նչ պլաններ ունի Տիգրան Կիրակոսյանն աշխարհի առաջնության մրցաշարում:
-Իսկ դուք ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակ կունենա ունիվերսիադայի չեմպիոնն աշխարհի առաջնության մրցաշարում. իհարկե, առավելագույն՝ հաղթանակը: Ճիշտ Է, աշխարհի առաջնությունը շատ լուրջ մրցաշար Է, բայց ունիվերսիադայի չեմպիոնը շատ լավ փորձություն Է անցել:
-Շնորհակալություն հարցազրույցի համար
Հարցազրույցը վարեց Զավեն Վարդանյանը