Տարածաշրջանային

Իլհամ Ալիևն ադրբեջանական քաղաքում կոյուղու բացումը համարել է պատմական իրադարձություն

1 րոպեի ընթերցում

Իլհամ Ալիևն ադրբեջանական քաղաքում կոյուղու բացումը համարել է պատմական իրադարձություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շաբրան քաղաքում մասնակցել է կոյուղու ցանցի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:

«Սա իրականում մեծ պատմական իրադարձություն է: Մենք տոնում ենք ջրի մատակարարման սկիզբը Շաբրան քաղաք, և այս իրադարձությունը մեծ կարևորություն ունի: Ես շատ ուրախ եմ, որ Ադրբեջանի բոլոր շրջաններում իրականացվում են ջրային-կոյուղային նախագծեր: Այս նախագիծն ունի պատմական նշանակություն, քանի որ դարերով ջրի խնդիրները մշտապես մարդկանց անհանգստություն են պատճառել: Ադրեբջանի անկախ Հանրապետությունն ի զորու է կյանքի կոչել նման ծրագրեր»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում