Հայաստանից ամենամեծ ծավալներով արտահանվում են երեք ու հինգ աստղանի «Արարատ» կոնյակները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունից աշխարհի 30 երկրներ արտահանվող «Արարատ» կոնյակներից առավել մեծ ծավալներ են արձանագրում 3 եւ 5 աստղանիները: Այդ մասին «Արմենպրես»-ին ասաց Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը: «Հաշվի առնելով «Արարատ» կոնյակների մեծ տեսականին և արտահանման լայն աշխարհագրությունը, հնարավոր չէ առանձնացնել միջազգային ասպարեզում ամենապահանջվածը: Այդուհանդերձ, կարելի է նշել, որ «Արարատ» 3 աստղ և «Արարատ» 5 աստղ կոնյակներն արձանագրում են արտահանման առավել մեծ ծավալներ»,- ասաց Սարիբեկյանը: Նա նշեց, որ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից արտադրվող «Արարատ» կոնյակների տեսականին լայն սպառման շուկայում ներառում է հետևյալ անվանումները` «Արարատ» 3 աստղ (3 տարի հնացում), «Արարատ» 5 աստղ (5 տարի հնացում), «Անի» (6 տարի հնացում), «Ընտիր» (7 տարի հնացում), «Ախթամար» (10 տարի հնացում), «Դվին Կոլեկցիոն» (10 տարի հնացում), «Տոնական» (15 տարի հնացում), «Նաիրի» (20 տարի հնացում):

Սարիբեկյանը նշեց, որ վերջին տարիներին «Արարատ» կոնյակների արտահանման կայուն աճ է գրանցվել, ու այդ միտումը շարունակական է: Մասնավորապես, 2010-ի հուլիսից 2011-ի հունիս արտահանվել է 2 միլիոն 503 հազար լիտր կոնյակ, 2011-2012 թթ. նույն միջակայքում՝ 3 միլիոն 365 հազար լիտր եւ 2012-ի հուլիսից 2013-ի հունիս` 3 միլիոն 633 հազար լիտր:

Սարիբեկյանը հիշեցրեց, որ մարտի 14-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվել է «Արարատ» կոնյակների պաշտոնական շնորհանդեսը: «Հետայսու «Արարատ» կոնյակները հասանելի կլինեն նաև Սլովակիայի խոշոր առևտրի կենտրոններում, ցանցային խանութներում, ինչպես նաև HoReCa (հյուրանոց, ռեստորան, սրճարան) հատվածում»,- ասաց գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջերը:

Համաշխարհային կոնյակի շուկայի մոտ 2 տոկոսը ծածկվում է հայկական լեգենդար կոնյակի շնորհիվ: Հայկական կոնյակի սպառման ամենամեծ շուկան շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, որին հաջորդում են Ուկրաինան եւ եվրոպական երկրները:

Հայերեն English Русский

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը

Կոպենհագենն ու Նուուկն ինքնիշխանության երաշխիքների դիմաց ԱՄՆ-ին հասանելիություն են տրամադրել դեպի Գրենլանդիա

Ծովինարում հիմնանորոգվում է 4 փողոց

Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի լաբորատորիան համալրվել է օդի, հողի և ջրի մոնիտորինգի ժամանակակից սարքավորումներով

Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովն իր փորձով և վարժընթացներով պատրաստ է աջակցել ՀՀ իշխանություններին