Պրակտիկ հրաձգության հայ վարպետները դուրս կգան միջազգային մրցասպարեզ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պրակտիկ հրաձգության 15 մարզիկներ ընթացիկ տարվա դեկտեմբերին կմեկնեն Թայլանդ՝ խոշոր միջազգային առաջնության մրցաշարին մասնակցելու համար: Սա հայ հրաձիգների առաջին նման փորձն Է լինելու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել Է Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արտյոմ Գեւորգյանը` նշելով, որ այս ֆեդերացիան հիմնադրվել Է ընդամենը մեկ տարի առաջ, բայց արդեն հասցրել Է բավականին լուրջ աշխատանք կատարել: Պրակտիկ հրաձգությունը մարզական հրաձգություն չԷ, այն հիմնադրվել Է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից համապատասխան կառույցների աշխատակիցների պրոֆեսիոնալ վարպետությունն ավելի որակյալ դարձնելու նպատակով: Արտյոմ Գեւորգյանը նշեց, որ սա շատ կարեւոր քայլ Էր Հայաստանի համար: Մինչ այդ Հայաստանում օգտագործում Էին «տակտիկական հրաձգություն» տերմինը:

Արտյոմ Գեւորգյանը նշեց, որ ՀՀ պրակտիկ հրաձգության ֆեդերացիան ակտիվորեն համագործակցում Է ՀՀ ուժային կառույցների՝ պաշտպանության նախարարության, ոստիկանության հետ: Պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի աշխատանքն ուղղված Է երկրի հատուկ ծառայությունների աշխատանքն ավելի որակյալ դարձնելուն եւ ոչ միայն զուտ հրաձգության առումով: Այն նախատեսում Է բարելավել ուժային ոլորտի աշխատակիցների պրոֆեսիոնալ ունակությունները եւ հմտությունը, մասնավորապես, հակադիվերսիոն աշխատանքի ոլորտում:

ՀՀ պրակտիկ հրաձգության ֆեդերացիան ունի բարձորակ տեխնիկայով զննված իր ժամանակակից հրաձգարանը եւ որակյալ մարզիչներ: Պատահական չԷ, որ այստեղ իրենց պրոֆեսիոնալ վարպետությունը զարգացնել ցանկացողների թիվն աճում Է:

Ինչ վերաբերում Է կոնկրետ արդյունքներին, ապա նույնիսկ 3 օրվա դասընթացներից հետո հրաձիգները կարող են 90-ից ավելի միավոր վաստակել 100 հնարավորից: Արտյոմ Գեւորգյանը հատուկ կարեւորեց Թայլանդում կայանալիք միջազգային մրցաշարին Հայաստանի պրակտիկ հրաձգության վարպետների մասնակցության փաստը` նշելով, որ այն պետք Է հաստատի հայ հրաձիգների հավակնությունները միջազգային մրցասպարեզում:

Հայերեն