Աշխարհ

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագծին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագծին

Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու` երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Գիդեոն Սաարի նախագծին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսրայելական Haaretz-ը։ 

«Երբեք ուշ չէ ճիշտ գործել», - կառավարության նիստում ասել է Գիդեոն Սաարը։

Լրատվամիջոցը նշում է, որ կառավարությունը պաշտոնապես կտեղեկացնի Քնեսեթին և կձգտի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել օրենսիր մարմնի լիագումար նիստի քվեարկությանը։

Ավելի վաղ Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին կողմ էր արտահայտվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում