Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
3 րոպեի ընթերցում

Նյու Ջերսի, ԱՄՆ
Մարզադաշտ «Նյու Ջերսի»
L խումբ, երրորդ տուր
Պանամա-Անգլիա` 0:2
Ընթացիկ աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկը` Անգլիայի հավաքականը, խմբային վերջին տուրում իր երկրորդ հաղթանակը տոնեց` գերազանցելով Պանամային: Անգլիայի կազմում աչքի ընկան Ջուդ Բելինգեմն ու Հարի Քեյնը: Այս հաղթանակի շնորհիվ Անգլիան խմբում վաստակեց 7 միավոր: Պանաման վերջին տեղում է:
Տեսանյութը` այստեղ:

Ֆիլադելֆիա, ԱՄՆ
Մարզադաշտ «Ֆիլադելֆիա»
L խումբ, երրորդ տուր
Խորվաթիա-Գանա` 2:1
«Մունդիալ»-ի այս խաղում Խորվաթիան զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը հենց Գանայի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ: Խորվաթների կազմում աչքի ընկան Պետեր Սուչիչն ու Նիկոլա Վլասիչը: Գանայի միակ գոլը խփեց Դերիկ Լուկասենը: Խորվաթիան երկրորդն է մրցաշարային աղյուսակում 6 միավորով: Գանան երրորդն է, սակայն կշարունակի պայքարը փլեյ-օֆֆում:

Մայամի, ԱՄՆ
Մարզադաշտ «Մայամի»
K խումբ, երրորդ տուր
Կոլումբիա-Պորտուգալիա` 0:0
Պորտուգալիայի ընտրանին վերջին տուրում ոչ-ոքի ավարտելով հանդիպումը Կոլումբիայի հետ` խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Կոլումբիայի հավաքականն է, որը երկու հաղթանակ ունի և մեկ ոչ-ոքի:

Ատլանտա, ԱՄՆ
Մարզադաշտ «Ատլանտա»
K խումբ, երրորդ տուր
Կոնգո-Ուզբեկստան` 3:1
Ուզբեկստանի ընտրանին առաջին անգամ մասնակցելով աշխարհի առաջնությունների հիմնական փուլին, ոչ մի հաղթանակ չտոնեց: Կոնգոյի ընտրանին վերջին տուրում հաղթեց ուզբեկներին` այդ կերպ ապահովելով իր տեղը փլեյ-օֆֆում:

Դալլաս, ԱՄՆ
Մարզադաշտ «Դալլաս»
J խումբ, երրորդ տուր
Հորդանան-Արգենտինա`1:3
Աշխարհի առաջնությունների գործող չեմպիոն Արգենտինայի ընտրանին խմբային փուլում տոնեց երեք հաղթանակ: Վերջին տուրում «Լա Սկալոնետա»-ն պարտության մատնեց Հորդանան: Արգենտինացիների կազմում աչքի ընկան Ջովանի Լո Չելսոն, Լաուտարո Մարտինեսն ու Լիոնել Մեսին: Հորդանանի հեղինակության գնդակը խփեց Մուսա Ալտամարին:
Տեսանյութը` այստեղ:

Կանզաս, ԱՄՆ
Մարզադաշտ «Կանզաս»
J խումբ, երրորդ տուր
Ալժիր-Ավստրիա` 3:3
Վերջին տուրում գոլառատ ոչ-ոքի խաղով թե՛ Ավստրիան և թե՛ Ալժիրը կշարունակեն պայքարն աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում: Մրցաշարային աղյուսակում Ավստրիան գրավեց երկրորդ, իսկ Ալժիրը երրորդ հորիզոնականը:
