Հայաստան

Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

1 րոպեի ընթերցում

Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Հունիսի 28-ին՝ ժամը 04։24 -ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրի Մայրաքաղաքային փողոցում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՆԳՆ Փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ նոր կառուցվող շինության նկուղային հարկում այրվում են փայտե կաղապարներ (մոտ 4500 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։55-ին, մարվել՝ 06։23-ին։ Այրվել են փայտե կաղապարներ՝ մոտ 1000 քմ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մյուս հատվածներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում