Քաղաքականություն

Եվրոպացի խորհրդարանականները բողոքել են Էշթոնին Հայաստանում ԵՄ պատվիրակության գործունեությունից

4 րոպեի ընթերցում

Եվրոպացի խորհրդարանականները բողոքել են Էշթոնին Հայաստանում ԵՄ պատվիրակության գործունեությունից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ իրենց մտահոգությունն են հայտնել Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնին Հայաստանում ԵՄ պատվիրակության գործունեության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքը, նման մտահոգություններ են արտահայտել իսպանացի պատգամավոր Խոսե Իգնասիո Սալաֆրանկան և լիտվացի պատգամավոր Լայմա Անդրիկիենեն:

Էշթոնին ուղղված իր նամակում Սալաֆրանկան արձանագրում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծում, որ դրանք առաջիկայում կամրագրվեն կողմերի միջև ստորագրվելիք Ասոցացման համաձայնագրում: «Ավելին, Խորհրդարանը մի շարք բանաձևերում իր աջակցությունն է հայտնել այդ երկրում ԵՄ Խորհրդատվական խումբ տեղակայելու հրաշալի նախաձեռնությանը, որն իր նշանակալի դերն է խաղացել մեր հարաբերությունների առաջընթացում»,- գրում է պատգամավորը: Այնուամենայնիվ, Սալաֆրանկան ընդգծում է, որ 2012թ-ի սկզբից Հայաստանում ԵՄ պատվիրակությունը շարունակաբար միջամտել է որոշումների կայացման ազգային ինստիտուտների գործերին և ձգտել հասնել նրանց մարգինալիզացիային, ինչն ամբողջությամբ հակասում է համագործակցության իրավական հիմքին և փիլիսոփայությանը: «Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Հանձնաժողովը ԵՄ Խորհրդատվական խմբի գործունեության մեջ Հայաստանի իշխանությունների լեգիտիմ մասնակցության վերականգնման և արդյունավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ»,- հարցնում է պատգամավորը:

Միևնույն հարցը մտահոգել է նաև լիտվացի պատգամավոր Լայմա Անդրիկիենեին: Վերջինս անընդունել է որակել ԵՄ Խորհրդատվական խմբի կառավարման հարցում Հայաստանում ԵՄ պատվիրակության մոտեցումները` շեշտելով, որ դրանք առաջացրել են Հայաստանի պետական ինստիտուտների դժգոհությունը: «Ինչպիսի՞ փոխհատուցման քայլեր է պատրաստվում ձեռնարկել Հանձնաժողովն այս իրավիճակում: Ինչպե՞ս է այն պատրաստվում վերականգնել Հայաստանի պետական ինստիտուտների ներգրավվածությունը ԵՄ Խորհրդատվական խմբին առնչվող որոշումների կայացման գործընթացում»,- հարցնում է Անդրիկիենեն:

Պատգամավորների հարցերին ի պատասխան Քեթրին Էշթոնը մեկ անգամ ևս ընդգծել է ԵՄ-ի և Հայաստանի միջև գոյություն ունեցող հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց հաստատման գործում ԵՄ Խորհրդատվական խմբի կարևոր դերը: Նա նաև ընդգծել է, որ խորհրդատվական խմբի նկատմամբ որևէ մտադրված ճնշում չի գործադրվել: «Ծրագրի կառավարման և վերահսկողության գործում ԵՄ պատվիրակության, ինչպես նաև որպես իրականացնող կողմ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, դերերը հստակորեն սահմանված են»,- պատգամավոր Սալաֆրանկոյին ուղղված պատասխան նամակում գրում է Էշթոնը:

Բարձր հանձնակատարը միաժամանակ ընդգծում է, որ առաջիկայում Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ-ն ծրագրում է ավելացնել Հայաստանին տրամադրվող խորհրդատվական աջակցությունը: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովում կհաստատվի երկրորդ խորհրդականի պաշտոն, ով աջակցելու է ԵՄ օրենսդրության հետ հայկական օրենսդրական բազայի մոտարկման հարցում:

ԵՄԽորհրդատվականխումբըկոչված է օժանդակելուՀայաստանիիշխանություններին ԵվրոպականմիությանհետԱսոցացմանհամաձայնագրիբանակցությունների կնքման և իրականացման գործընթացինախապատրաստման, այդթվում Խորըևհամապարփակազատ առևտրիգոտու (ԽՀԱԱԳ) ստեղծմանընթացքում:ԵՄԽԽ-ն Հայաստանինախագահի աշխատակազմինև այլպետականկառույցներինտրամադրումէխորհրդատվություն իրավական,ժողովրդավարական,տնտեսականևինստիտուցիոնալքաղաքականության վերաբերյալ։ Ծրագրիանուղղակիշահառուներնենհայաստանյան տարբեր ինստիտուտներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում