Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ Նախագահին և եղբայրական ռուս ժողովրդին առաջիկա պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: ՀՀ Նախագահը մաղթել է գործընկերոջը քաջառողջություն և հաջողություններ, իսկ եղբայրական ռուս ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ռազմավարական դաշնակից պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Հայերեն English Русский