Միջազգային

Երկու մարդ Է զոհվել, 26-ը վիրավորվել Դամասկոսի կենտրոնում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով

1 րոպեի ընթերցում

Երկու մարդ Է զոհվել, 26-ը վիրավորվել Դամասկոսի կենտրոնում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու մարդ Է զոհվել, 26-ը վիրավորվել հունիսի 11-ին Դամասկոսի կենտրոնական շրջանի Մարջա հրապարակում իրականացված երկու պայթյունների հետեւանքով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը:

Փաթեթավորված պայթուցիկ սարքերը դրված են եղել հրապարակի խանութներից մեկի մոտ: Ավելի վաղ «Ալ Իհբարիա» հեռուստաալիքը հաղորդել Էր, որ ռումբերը պայթեցրել Էին մահապարտ ահաբեկիչները:

Հրապարակում են գտնվում Իրանի մշակութային կենտրոնը եւ միգրացիոն ծառայության շենքը, որն ավելի վաղ պատկանում Էր ՆԳ նախարարությանը: Օրվա բոլոր պահերին Մարջա հրապարակը բազմամարդ Է, քանի որ դրա շրջակայքում տեղավորված են բազմաթիվ հյուրանոցներ ու խանութներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում