Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցանկանում է Երևանում ոգեկոչել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը. Today's Zaman

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ ցանկանում է այցելել Հայաստանի մայրաքաղաք Երևան` ոգեկոչելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` գրում է թուրքականToday's Zaman թերթը:«Անցյալ շաբաթ Վատիկանում Հայաստանի դեսպանության պաշտոնական բացման արարողության ժամանակ Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ ցանկանում է 2015 թվականինմասնակցել Երևանում Հայոց ցեղասպանության 100 ամյակին նիրված կրոնական արարողությանը»,- գրում է Today's Zaman-ը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունն արդեն տեղեկացրել է, որ հունիսի 7-ինՍուրբ Աթոռում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպան Միքայել Մինասյանը իր հավատարմագրերն էր հանձնել Պապին: Դեսպան Մինասյանը Հռոմի Պապին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան այցելելու հրավերը: Քահանայապետը խոստացել է դիտարկել Հայաստան այցելելու հնարավորությունը:

Անցած շաբաթ Ֆրանցիսկոս պապըՎատիկանումՄեծիՏանն Կիլիկիո կաթողիկե հայոցկաթողիկոս,պատրիարքՆերսես Պետրոս XIX գլխավորած պատվիրակության հետհանդիպման ժամանակվերահաստատել էր2006 թվականինարված իր հայտարարությունը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը` նշելով, որ այն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Յոթ տարի առաջԲուենոս ԱյրեսումՀայոց ցեղասպանությանը91 ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների ժամանակ այն ժամանակ դեռ արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոնկոչ էր արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես «Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ևհամայն մարդկությաննկատմամբ իրականացված ամենադաժան հանցագործություն»:

Պապի` Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող հայտարարությունը լարվածություն առաջացրել Թուրքիայում:Այդ կապակցությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել քննադատաական հայտարարությամբ:Բացի դրանից, թերթը նշում է, որ Անկարայում Վատիկանի դեսպան Անտոնիո Լուչիբելլոն նախորդ շաբաթ կանչվել է ԱԳ Նախարարություն, հանդիպման ընթացքում թուրքական կողմը իր դժգոհությունն էր հայտնել Պապի հայտարարության առնչությամբ` սպառնալով Վատիկանի հետ երկկողմ հարաբերությունների խաթարմամբ:

Թուրք պաշտոնյաներից մեկը Today's Zaman-ի հետ զրույցում հայտնել է, որ դեռևս պարզ չէ` կմերժվի արդյոքՀռոմի պապի ակնկալվելիք այցը` Ստամբուլի հունական ուղղափառ պատրաիրքարան` նրա հայտարարությունից հետո, թե ոչ: Այս տարվա մարտին ընտրված Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախատեսում է իր նախորդների նման ավանդական այցով մեկնել Ստամբուլի հունականպատրիարքարան:

Հայերեն English Русский

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26