Տարածաշրջանային

Ադրբեջանում շարունակվում է Իլհամ Ալիևի այլախոհների հետ հաշվեհարդար տեսնելու պրակտիկան. BBC

5 րոպեի ընթերցում

Ադրբեջանում շարունակվում է Իլհամ Ալիևի այլախոհների հետ հաշվեհարդար տեսնելու պրակտիկան. BBC

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:BBC-ն անդրադարձել է Ադրբեջանում խոսքի և հավաքների անցկացման ազատությունների սահմանափակումներին` նշելով, որ ադրբեջանական կառավարությունը շարունակում է նախագահ Իլհամ Ալիևի այլախոհների հետ հաշվեհարդար տեսնելու իր վտանգավոր պրակտիկան: Ըստ քննադատների`դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի կառավարությունը նյարդայինվիճակում է` կապված առաջիկա ընտրությունների հետ: Թեև Իլհամ Ալիևը հոկտեմբերի ընտրություններին հաղթելու ամենամեծ շանսերն ունի, սակայն դեպքերի ընթացքը նախանշում է, որ դժգոհության տրամադրությունները գնալով տարածում են ստանում ավանդական ընդդիմադիր շրջանակների և մտածող երիտասարդական ակտիվիստների շրջանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վերջին բողոքներին ներգրավվել են նաեւ միջին տարիքի կանայք` գերազանցապես մայրեր, որոնց զայրացրել են մահացությունների անհասկանալիդեպքերը և ադրբեջանական բանակ զորակոչված իրենց որդիների նկատմամբ բռնությունները:

Տեսակետեր կան, որ այդ երկրի կառավարությունը ձգտում է երկրում զարգացող դժգոհություններին հակազդել ազգայնական հույզերի վրա ազդելու միջոցով: BBC-ն փոխանցել է ադրբեջանցի լրագրող Խաթիջա Իսմայիլովայի կարծիքը, ըստ որի` նախագահական ընտանիքը ձգտում է ազգայնական տրամադրությունները շահարկելով` բնակչության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից, ինչպիսին է օրինակ` կոռուպցիան: «Նրանք արտաքին թշնամու կարիք ունեն ժողովրդին վերահսկողության տակ պահելու համար»,- նշել է նա:

«Իսկ Ադրբեջանի համար այդ արտաքին թշնամին Հայաստանն է: Այս տարվա սկզբին, երբ երկրում արտասովոր կերպով ակտիվացան հակակառավարական ցույցերը, սկանդալ բարձրացավ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հայամետ գրքի շուրջ: Այնինչ վեպը հրատարակվել էր ամիսներ առաջ...Մյուս կողմից 2004 թվականին Հունգարիայում հայ լեյտենանտին կացնահարածադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովը ճանաչվեց ազգային հերոս»,- մեկնաբանում էBBC-ն:

BBC-ի թղթակիցը զրուցել է ադրբեջանի ընդդիմադիր NIDA շարժման յոթ ակտիվիստներից27-ամյաԶաուրի մոր հետ: Այդ ակտիվիստները ձերբակալվել են ադրբեջանական իշխանությունների կողմից ապօրինի զենք պահելու մեղադրանքովև այժմ սպասում են իրենց դատավարությանը:Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է ութական տարվա ազատազրկում:

Զաուրի մայրը BBC-ինհայտնել է, որ իրենց տունը երբեք չի հետախուզվել, և որ իր որդին ձերբակալվել է կառավարությանը քննադատելու պատճառով: «Ինձ անգամ թույլ չեն տալիս տեսակցել նրան, չգիտեմ` ինչպես կարող են այդքան դաժան գտնվել ու չթողնել տեսնել նրան գոնե մի քանի վայրկյան: Նրանք ինչ է` մայր չունեն»,- պատմել է մայրը:

Հեռարձակողը նշում է, որ վերջին երկու տարվա ընթացքում տասնյակ լրագրողներ և ընդդիմադիր ակտիվիստներ են Ադրբեջանում ձերբակալվել թմրանյութեր կամ ապօրինի զենք պահելու մեղադրանքով կամ մեղադրվել են խուլիգանության համար: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների կարծիքով` նման կերպ Ադրբեջանի ավտորիտար կառավարությունը փորձում է արմատախիլ անել արաբական գարնան նմանվելու միտում ունեցող յուրաքանչյուր ապստամբություն: Եվ այժմ` հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ, իշխանությունների չարաշահումներն ավելի ծանր բնույթ են սկսել կրել: Նոր կանոնակարգեր են նշանակվել, որոնցով հակակառավարական ցույցերի մասնակիցները ծանր տույժերի են ենթարկվում: Այդպիսիք բազմաթիվ ադրբեջանցիներ կարողանում են վաստակել տարվա ընթացքում: Նաև օրենք է ընդունվել, որով քրեականացվում է առցանց քննադատությունը համացանցում:

Ադրբեջանցի ակտիվիստ Արազը պատմել է, թե ինչպես է ոստիկանությունը ծեծի ենթարկել իրեն, և թե ինչպես է ոստիկանության սպան արցունքաբեր գազ փչել աչքերին, մինչ մյուս սպան բռնել էր իր ձեռքերը:

Թղթակցի հարցին, թե ինչու է ինքը մասնակցում բողոքի ցույցերին, Արազը պատասխանել է. «Եթե իմ ծնողները ժամանակին նույն կերպ վարվեին, ես հիմա նորմալ երկրում կապրեի»: «Մեկը պետք է ինչ-որ բան անի: Եթե մեծ փոփոխություններ ենք ցանկանում, առնվազն մեկ սերունդ պետք է զոհաբերի իրեն: Եվ ես կարծում եմ, որ մենք այդ սերունդն ենք»,- հավելել է նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում