Տիգրան Մանսուրյանին նվիրված հեղինակային երեկո կանցկացվի մեծանուն կոմպոզիտորի մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված հեղինակային երեկո կանցկացվի «Մեցցո» երաժշտական ակումբում մայիսի 7-ին: Ինչպեսմայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տիգրան Մանսուրյանը, երեկոյի ընթացքում կներկայացվեն ինչպես իր հեղինակած ստեղծագործությունները, այնպես էլ կլինի մտերմիկ զրույց հանդիսատեսի հետ: «Կլինի շփում երաժիշտ ընկերների եւ հանդիսատեսի միջեւ: Նրանց կպատմեմ իմ ստեղծագործությունների գրման պատմության մասին, ինչպես նաեւ այն մղող ուժի, որն օգնում է ինձ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Տիգրան Մանսուրյանը` հավելելով, որ կլինի մի երեկո, որի արդյունքում կգոյանա համատեղ խմբանկար:

Երեկոյին կմասնակցեն Տիգրան Մանսուրյանը (դաշնամուր), Իրինա Զաքյանը (սոպրանո), Յանա Դարյանը (ալտ) եւ Նելլի Մանուկյանը (ֆլեյտա): Կնվագակցեն նաեւ Ջուլիետա Վարդանյանը (դաշնամուր), Արամ Թալալյանը (թավջութակ):Համերգային ծրագրում ընդգրկվել են նաեւ «4 երգեր», «Madrigal թիվ 3»-ը, «2 մաս լարային քառյակի համար», «Allegro Barbaro»-ն եւ «4 հայրեններ» ստեղծագործությունները:Ծրագրվում է ներկայացնել նաեւ կհնչի տարբեր ֆիլմերի համար Տիգրան Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը: «Կինոյի աշխարհը չափազանց գրավիչ է: Եթե ժամանակին դուրս գալու քաջություն չունեցար, կտանի քեզ»,- ասաց նա: Կոմպոզիտորը նաեւ շեշտեց` իր կյանքն առանց երաժշտության անիմաստ է համարում:

Տիգրան Մանսուրյանը հեղինակ է գլխավորապես նվագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում եւ համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի եւ ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։

Հայերեն

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք