Տարածաշրջանային

Իլհամ Ալիևը հայտնվել է «Մամուլի գիշատիչներ»-ի ցուցակում

1 րոպեի ընթերցում

Իլհամ Ալիևը հայտնվել է «Մամուլի գիշատիչներ»-ի ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է իր ավանդական «Մամուլի գիշատիչներ» ցուցակը: Ցուցակում ներառված են 39 պետության ղեկավարներ, քաղաքական, կրոնական, ռազմական գործիչներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, «Մամուլի գիշատիչներ»-ի ցուցակում է հայտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Նախիջևանի ղեկավար Վասըֆ Թալիբովը:

«Մամուլի գիշատիչներն ավելի ու ավելի ակտիվ են դարձել: 2012 թվականին աշխարհում մամուլի դեմ բռնությունները հասել են աննախադեպ աստիճանի, սպանվել են ռեկորդային թվով լրագրողներ»,- ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» հրապարակած զեկույցում:

«Մամուլի գիշատիչներ»-ի ցուցակում ներառված են անձիք, ովքեր կապված են լրագրողների և մամուլի այլ աշխատակիցների սպանությունների, առևանգման, հետապնդումների, խոշտանգումների և ճնշումների հետ: Բոլոր «գիշատիչների» ընդհանուր գիծ է նշվում նրանց ինքնավստահությունն ու համոզվածությունն այն բանում, որ իրենք օրենքից վեր են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում