«Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնը կմեկնարկի ապրիլի 26-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնը կմեկնարկի Երեւանում ապրիլի 26-ին: Այն կշարունակվի մինչեւ մայիսի 1-ը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց փառատոնի մամուլի քարտուղար Վլադ Մուրադյանը, փառատոնի բացման օրն արվեստասեր հանրության դատին կներկայացվի Երվանդ Ենգիբարյանի «Իմ անցած ուղին. Սերգեյ Եսենին» (Հայաստան), Սթիվեն Թոմաս Օքսների «Պանտելեյ Կարմանովի տաղտկալի ճշմարտությունը» (ԱՄՆ-Ռուսաստան), ինչպես նաեւ Բիաթե Էհլերի «Աննի լռությունը» (Գերմանիա) ներկայացումները:

Փառատոնի հաջորդ օրերին կներկայացվի Հայաստանից Անահիտ Մութաֆյանի «Բարեւ», Նորա Բադալյանի «Մարիա Ստյուարտ», Մուրադ Ջանիբեկյանի «Խոստովանություն», Լարիսա Ղեւոնդյանի «Ես եմ Ճայը» եւ մի քանի այլ ներկայացումներ: Լեհաստանից փառատոնին մասնակցում են Բոգուսլավ Կիերցի «Իմ դին», Աննա Սկուբիկի «Ֆեդրա», Մաթեուշ Օլշեւսկու «Նովոցենտո» ներկայացումները: Վրաստանի մասնակիցն է Ստանիսլավ Նաթենաձեն` «Շների աշխարհ» ներկայացմամբ:

2012 թ-ի դեկտեմբերի 5-ից մինրեւ այս տարվա հունվարի 25-ը ընդունվել են փառատոնի մասնակցության հայտերը: Փառատոնի շրջանակում գործնական կապեր են հաստատվել Լեհաստանի հետ, եւ 2013 թվականի «Արմմոնո» 11-րդ փառատոնը կունենա լեհական ուղղվածություն:

Փառատոնի կայացմանն աջակցում են Երեւանի քաղաքապետարանը, ՀՀ մշակույթի նախարարությունը: Այն կազմակերպում է Թատերական գործիչների միությունը: «Արմմոնո» միջազգային առաջինփառատոնը տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները