Հայաստան- ԵՄ բանակցություններում «կոնյակ» բառի հետ կապված քննարկումները շարունակվում են. Էկոնոմիկայի փոխնախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան- Եվրամիություն Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների համատքեստում«կոնյակ» բառի օգտագործման իրավունքի հետ կապված քննարկումները շարունակվում են: Այդ մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք քննարկվել է «կոնյակ» բառի հեղինակային իրավունքի հետ կապված հարցը:«Այո քննարկումներ եղել են, դրանք շարունակվում են: Երբ որ լինի որոշակի համաձայնություն, մենք, բնականաբար, դրա մասին տեղյակ կպահենք»,- ասաց փոխնախարարը:

Մելքոնյանը նշեց, որ Հայաստան Եվրամիություն Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների բոլոր մասերով, որոնց շուրջ դեռեւս վերջնական համաձայնության չի եղել, տեղափոխվում են հաջորդ փուլ: «Կան բավական դետալներ, որոնք չենք հասցնում քննարկել ծավալից եւ խորությունից ելնելով, տեղափոխվում են հաջորդ փուլ: Պետք է նշեմ, որ այդ հարցերի շրջանակը գնալով ավելի է փոքրանում»,- ասաց փոխնախարարը:

Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը ենթադրում է յուրաքանչյուր կողմում գրանցված աշխարհագրական նշումները փոխադարձաբար ճանաչելիություն եւ պաշտպանվածություն: Էկոնոմիկայի փոխնախարարը նախկինում տեղեկացրել էր, որ «Կոնյակ» բառը պաշտպանված է եվրոպական օրենսդրությամբ եւ գրանցված է որպես աշխարհագրական նշում: Հայկական կողմը եվրոպական գործընկերներին ներկայացրել է, որ կոնյակը Հայաստանում ընկալվում է որպես ապրանքի տեսակ:

Երեւանում ապրիլի 16-17-ը տեղի ունեցավ Հայաստան Եվրամիություն Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների 5-րդ փուլը: Մարտի 19-ին ՀՀ արտգործնախարարությունում մեկնարկել է Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ լիագումար նիստը: 2010թ. հուլիսից մեկնարկած Ասոցացման համաձայնագրի բանակցություններն արդեն մոտենում են եզրափակիչ փուլին։ Արդյունավետ ընթանում են նաև 2012թ. հունիսից մեկնարկած Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: Ծրագրվում է մինչեւ 2013 թվականի նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովն ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները:

Հայերեն English Русский

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ էր ուղարկել տնտեսվարողներին բենզինի գների բարձրացման վերաբերյալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները

ՀՀ պաշտպանության նախարարը Չինաստանում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպումից հետո համատեղ ասուլիս են անցկացրել

Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր