«Ազգային անվտանգություն» կուսակցությունը ավագանու ընտրություններում չի սատարի որևէ կուսակցության

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական փուլում ամենաակտիվը աշխատում է հայաստանի հանրապետական կուսակցության թիմը, իսկ ընդդիմադիր ուժերը դեռ չեն ձևավորել հստակ գործելաոճ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 15-ին հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա նշեց, որ ավագանու ընտրություններին «Ազգային անվտանգություն» կուսակցությունը չի սատարի որևէ կուսակցության։

Իսագուլյանը նկատում է, որ Հանրապետական կուսակցությունը շարունակում է պահել լիդերի իր դիրքը ավագանու ընտրություններից առաջ։ Սակայն, ըստ նրա, ընդդիմադիր ուժերը կարող են հասնել արդյունքի, եթե կարողանան ներկա իրավիճակում ճիշտ գործել։ «Երևանում ձևավորված 464 ընտրատեղամասերից 182-ում ղեկավարները ընդդիմադիր են, մյուս բոլոր ընտրատեղամասերում կան ընդդիմադիր քարտուղարներ»,- ասաց Իսագուլյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ «Ժառանգություն»-ն ավագանու ընտրությունների պետք է մասնակցեր միասնական ընդդիմադիր ճակատով, սակայն չգլխավորեր ցուցակը։ «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում էր, որ նա է ընտրված նախագահ, ապա ավագանու ընտրությունների միջոցով ինչ-որ բան ապացուցելու կարիք չպետք է ունենար»,- ասաց Իսագուլյանը։

Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ընտրություններում կգործեն 464 ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում:ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները եւ «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:

Հայերեն

Լևոն Աբրահամյանը՝ Հայաստանի նկարիչների միության նոր նախագահ

Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած երկու պատերազմների ընթացքում զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահաս

Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասին

Հայաստանում կստեղծվի կիբեռանվտանգության կամպուս. ծրագիրը կիրականացվի Ֆրանսիայի և ԵՄ-ի աջակցությամբ

Կայացավ ՀՆՄ 21-րդ համագումարը

Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն

Հունաստանի ամենահեղինակավոր Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես

«Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդում ընկերության գործառնական գործունեության վրա

Հայաստանն ԱԲ ոլորտում կարող է համաշխարհային թատերաբեմ դուրս գալ․ ՀՀ վարչապետի և NVIDIA-ի փոխնախագահի մասնակցությամբ քննարկում է անցկացվել