Ստեղծվել է հայ նշանավոր աստղագետ Բենիամին Մարգարյանին նվիրված կայքէջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ նշանավոր աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայկական աստղագիտական ընկերության կողմից ստեղծվել է նրան նվիրված համացանցային կայքէջ (http://markarian.aras.am/): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայկական աստղագիտական ընկերությունից` կայքէջում առավել լիարժեք տեղեկություններ են տրված Մարգարյանի կյանքի եւ գործունեության, հետազոտությունների բնագավառների, աշխատությունների, նրան նվիրված գրականության եւ այլնի մասին:

Մարգարյանի հոբելյանի կապակցությամբ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է Միջազգային աստղագիտական միության պաշտոնական գիտաժողով:

Բենիամին Մարգարյանը (1913-1985) հայ խոշորագույն աստղագետներից է, 20-րդ դարի ամենանշանավոր դիտող աստղագետներից մեկը, Բյուրականի հանրահայտ շրջահայությունների հեղինակը և նրա անունը կրող գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկաների հայտնաբերողը:

ՀԱԸ կայք-էջում հավաքված են եւ ապագայում ավելացվելու են Մարգարյանին առնչվող զանազան տեղեկություններ եւ նյութեր, տրված են արտաքին հղումներ Մարգարյանի վերաբերյալ համացանցում առկա այլ կայք-էջերին: Մասնավորապես, տրված են Մարգարյանի կենսագրությունը եւ կենսագրական ժամանակագրական ցանկը, հիշողություններ նրա մասին մի շարք աստղագետների կողմից, Մարգարյանի գիտական նվաճումները տարբեր բնագավառներում, այդ թվում Բյուրականյան առաջին եւ երկրորդ սպեկտրային շրջահայությունները, նրա գիտական արդյունքները փոփոխական աստղերի, աստղակույտերի եւ աստղասփյուռների, աստղաբաշխության, արտագալակտիկական աստղագիտության բնագավառներում, տեղեկություններ Մարգարյանի գալակտիկաների մասին, Մարգարյանի հրապարակումների լիակատար ցանկը եւ դրա վիճակագրությունը եւ լուսանկարների հավաքածու:

Հայերեն

Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ

Մադյարը դեմ է արտահայտվել Հունգարիայում Ուկրաինայի համար նավթի պահեստարանի կառուցմանը

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը

G7-ի արտգործնախարարները հութիներին կոչ են արել դադարեցնել հարձակումները

Թուրքիայի ԱԳ նախարարը մասնակցել է MIKTA-ի երկրների արտգործնախարարների 30-րդ հանդիպմանը

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն