Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցում անունները որպես թիրախ նշելու իրավունք չունի. Կարեն Անդրեասյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀայաստանիՄարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը իր հետագա զեկույցներում հաշվի կառնի նախորդ զեկույցների վերաբերյալ պատգամավորների հնչեցրած ողջամիտ դիտողություններն ու առաջարկությունները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում Մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանընշեց, որ Ազգային ժողովում ներկայացրած 2011թ. և 2012թ. տարեկան զեկույցների հասցեին եղել են «մոլորեցնող, դեմագոգիկ արտահայտություններ»:

«Ես կարող եմ ասել, որ քննադատությունների մեջ կային նաև շատ օբյեկտիվ առաջարկություններ, բայց ես կուզեի, որ որևէ քաղաքացի կամ որևէ լրատվամիջոց չհավատար ապատեղեկատվությանը»,- ասաց Անդրեասյանը` հավաստիացնելով, որ ողջամիտ դիտողություններն անպայմանորեն ի նկատի կունենան:

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե ինչու անուններ չի նշում զեկույցում, Անդրեասյանն ասաց, որ «Մարդու իրավուքների պաշտպանն անուններով` որպես թիրախ, արտահայտվելու իրավունք չունի»:

«Մենք համակարգային խնդիրներն ենք ներկայացնում և անուները կարող եք պահանջել ոստիկանությունից կամ Ազգային անվտանգության ծառայությունից: Մեր գործը խնդիրներին անդրադառնալն է»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

ԱԺ-ում քննարկվում է Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակի 2011 և 2012 թվականների տարեկան զեկույցները: Տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվածբողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքվածհրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպեսնաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքումստացված տեղեկությունների հիման վրա:

Հայերեն

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային

Իրանը սպառնացել է թիրախավորել ամերիկյան նավթային ընկերություններն իր օբյեկտներին հարվածելու դեպքում

Իրանը բացատրել է ԱԷՄԳ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներ մուտքի սահմանափակումը

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նախազգուշացրել է ԱԲ-ի սպառնալիքների մասին

Իրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է