Կարեն Անդրեասյանը հրաժարվեց կողմնակի կեղծ պաշտպանությունից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանը համամիտ չէ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն դիտարկման հետ, որ Հայաստանում յոթ հարյուր հազար մարդ չունի ընտրական իրավունք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ ապրիլի 10-ի նիստի Մարդու իրավուքների պաշտպանի 2011թ.-ի տարեկան զեկույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում, ասաց, թե «ցավում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում տեղ չի գտել այն հանգամանքը, որ Հայաստանում յոթ հարյուր հազար մարդ չունի ընտրական իրավունք»:

«Ես չեմ կարծում, որ Մարդու իրավունքների պաշտապանությանը վիրավորել է այն, որ յոթ հարյուր հազար մարդկանց ընտրական իրավունքի մասին չի գրվել զեկույցում, քանզի ես համաձայն չեմ դրա հետ հենց սահմանադրական տեսանկյունից, բայց դա վերածել ողջ օրակարգի մաս և անել այնպես, որ չլինի քննարկում, լավ չէ»,- ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը` հավելելով, որ զեկույցում 148 հիմնախնդիրներ են ներկայացված:

Նա նաև շեշտեց, որ կեղծ պաշտպանության կարիք չկա: «Մարդու իրավունքների պաշտպանը կարողանում է իրեն պաշտպանել, և կարիք չկա ասել զեկույցում տառը վերևում գրեինք, թե ներքևում»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Պաշտպանի տարեկան զեկույցը իրավաքաղաքական փաստաթուղթ է, որնարտացոլում է բացառապես 2011 թվականի ընթացքում տեղ գտած իրողությունները:Տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվածբողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքվածհրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպեսնաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքումստացված տեղեկությունների հիման վրա:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին