Միջազգային

Դամասկոսում ուժգին պայթյունը տասնյակ կյանքեր է խլել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում ուժգին պայթյունը տասնյակ կյանքեր է խլել

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում նոր հզոր պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացված ականապատ մեքենայի պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 8-ին Սաբաա Բահրաթ հրապարակի եւ Շահբանդար շրջանի միջեւ: Պայթյունի հետեւանքով, նախնական տեղեկություններով, 15 մարդ զոհվել է, ավելի քան 53-ը` վիրավորվել: Տուժածները հիմնականում անցորդներ են: Բացի մարդկային վնասներից` շրջակայքը եւս նյութական վնասներ է կրել: Վնասվել են Սալիմ Բուխարի դպրոցը, Բայիրա մզկիթը, բնակելի շինություններ, կայանված տասնյակ մեքենաներ: Այդ ամենի հետ մեկտեղ պայթյունի հետեւանքով մեծ հրդեհ է բռնկվել:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: Ինչ վերաբերում է երկու տարվա ընթացքում երկրից հեռացած սիրիացիներին, ապա նրանց թիվը հարեւան երկրներում գերազանցել է մեկ միլիոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում