Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուղերձում նշված է. «Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց եւ օրիորդաց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի եւ Մայրության ու գեղեցկության օրվա առիթով:

Ավետման տոնը առ Աստված փառաբանության եւ Բարձյալի ամենազոր կամքին Սուրբ Կույսի օրինակով հնազանդվելու լուսավոր խորհուրդն է կրում, ով իր մաքուր հավատի, համեստության ու խոնարհության շնորհիվ դարձավ Տիրոջ շնորհընկալը եւ օրհնյալ համարվեց կանանց մեջ:

Մեր մաղթանքն է, որ Սուրբ Կույսի պայծառ կերպարը միշտ ներշնչման աղբյուր եւ օրինակ լինի մեր մայրերի, քույրերի ու դուստրերի համար, որպեսզի ջերմ հավատքով ապրեն իրենց կյանքը եւ նվիրումով, ազնիվ ու բարի գործերի օրհնությամբ լցնեն իրենց ընտանեկան հարկերը եւ հոգեւոր ու ազգային մեր կյանքը:

Բոլոր տիկնանց ու օրիորդաց համար հայցում ենք գթառատ բարեխոսությունը Սուրբ Տիրամոր, որ նրա Որդու եւ մեր Տիրոջ օրհնության ներքո ապրեն խաղաղության մեջ, քաջառողջ, բարօր ու երջանիկ:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներն ու սերը թող լինեն ամենքիդ հետ. Ամեն»,- նշված է Գարեգին Բ-ի ուղերձում:

Հայերեն Русский

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին