Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ցանկացած առաջարկ օգտակար է ազգային ռազմավարության համար. Եղիշե Կիրակոսյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հասարակական սեկտորի ներկայացուցիչներն շահագրգռված են մարդու իրավունքների պաշտպանության չափանիշներն առավել հստակեցված տեսնել ու հարցում:«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր»նախագծի շուրջ հանրային քննարկումների 2-րդ փուլի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը: Նա նշեց, որ քննարկմանը ներկայացվելիքմասնագիտացած կազմակերպությունների առաջարկները շատ օգտակար կլինեն ծրագրի համալրման համար: Քննարկման ընթացքում մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց նախագծի` պետական, միջազգային եւ հասարակական կառույցների, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասնակցությամբ լրամշակված նախագծի տեքստը:

«Քննարկումը միտված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ուղղությամբ հստակ առաջարկներ լսելուն: Քննարկման անմիջականությունից է կախված ռազամավարության նոր առաջարկներով համալրման արդյունավետությունը»,- ընդգծեցԿիրակոսյանը: Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրանեսյակին` քննարկմանն աջակցելու համար:

«Մարդու իրավունքների պաշտպանության խթանումը մնում է մեր կազմակերպության աշխատանքի կարեւոր բաղադրիչներից մեկը: Այն հասարակությունը, որ տեղյակ է մարդու իրավունքների մասին, նաեւ հակված է այդ իրավունքները պաշտպանելուն»,- նշեց ԵԱՀԿ Մարդու իրավունքների ծրագրի պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը: Նրա խոսքով` ԵԱՀԿ 57 անդամ պետությունները ստանձնել են պարտավորություններ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, եւ այդ իրավունքները չեն հանդիսանում պետության միայն ներքին խնդիրը, այլ դիտարկվում են որպես մարդու իրավունքերի պաշտպանություն համընդհանուր համակարգում:«Պետք է ձեւավորվի մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր մշակույթ, քանր որ դա միայն մեկ աշխատանքային խմբի եւ ոչ էլ իշխանության երեք ճյուղերի աշխատանքն է: Դա հասարակության ընդհանուր օրակարգն է»,- շեշտեց ԵԱՀԿ Մարդու իրավունքների ծրագրի պատասխանատուն` հավելելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստակամ է օժանդակել Հայաստանին այս գործընթացում:

«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր»նախագծի շուրջ հանրային քննարկումների 2-րդ փուլի նպատակն է վերոնշյալ կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ստանալ հանրության կողմից ընդունելի, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրատեսական միջոցառումներ նախատեսող փաստաթուղթ:

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը հաստատելու մասին ՀՀ նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի կարգարդրությունը ուժի մեջ է մտել 2012 թվականի նոյեմբերի 17-ին: Ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի ընդունումը կնպաստի Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորման, ապահովման եւ պաշտպանության ամրապնդմանը, ազգային օրենսդրության եւ իրավունքների կիրառման պրակտիկայում մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների երաշխավորմանը, պաշտպանության առավել հետեւողական եւ համակարգված քաղաքականության իրականացմանը:

Հայերեն

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ