Իրավունք

Պարեկները հունվարի 7-ից 13-ը Երևանում հայտնաբերել են 3881, մարզերում՝ 11 098 խախտում

2 րոպեի ընթերցում

Պարեկները հունվարի 7-ից 13-ը Երևանում հայտնաբերել են 3881, մարզերում՝ 11 098 խախտում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքում հունվարի 7-ից 13-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3 881 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 176 մեքենա։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 125, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 287 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, չամրակապված վարելու՝ 844, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 250, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 97, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 92 և 1372 այլ իրավախախտումներ։ 163 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 315-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 59-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 862-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 139 անձ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 11 098 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 218 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 177, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 544 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 54, չամրակապված վարելու՝ 2487, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 243, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 405, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 21, արագության գերազանցման՝ 1188 և 3199 այլ իրավախախտումներ։ 349 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1590-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 498-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 32-ը՝ բեռնատարներ, 187-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 43 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում