Իրավունք

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ և հաստատվել դրա անհատական կազմը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ և հաստատվել դրա անհատական կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 15-ի որոշմամբ ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ և հաստատվել դրա անհատական կազմը։ Խորհուրդը նախագահելու է ՀՀ վարչապետը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում հրապարակված որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը, խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը հաստատելու մասին» N 903-Ա որոշումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում