Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ կկատարվի Ոտնլվայի կարգ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցին մարտի 28-ին նշում է Ավագ հինգշաբթին, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի հիշատակումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Սուրբ Էջմիածնի մայր տաճարում այդ օրը առավոտյան տեղի է ունենում ժամերգություն և ապաշխարողաց կարգ, որին հաջորդում է Սուրբ պատարագի արարողությունը: Եկեղեցական այս ծիսակարգերի թվում` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի 12 աշակերտների ոտքերի լվացման, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվում է նաեւ Ոտնլվայի կարգ: Ավագ Հինգշաբթին ավարտվում է Խավարման կարգով, որը հիշատակում է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի մատնությունը:
Այս տարի Սուրբ Հարության տոնը` Զատիկը կնշվի մարտի 31-ին: