Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում երբեք վճարովի կրթություն չի լինելու
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կրթությունը երբեք վճարովի չի լինելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի, նման խոստում է տվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեր երկրում երբեք նման բան չի լինելու, ես ձեզ դա խոստանում եմ: Ամեն դեպքում, քանի դեռ ես նախագահ եմ, նման բան չի լինելու:Այլապես մենք կիջնենք երրորդ աստիճանի երկրի մակարդակի և դա կանդրադառնա մեր կյանքի բոլոր կողմերի վրա և երկրի մրցուունակության վրա: Վճարովի համակարգին անցնելն անթույլատրելի է և դա չի լինի:Մենք չեն կարող, իրավունք չունենք և չենք գլորվի ներքև»,-հայտարարել է ՌԴ ղեկավարը մանկական սպորտին նվիրված քննարկման ժամանակ:
«Ես ինձ հաշվետվություն տալիս եմ, թե ինչ կլինի, եթե մենք անցնենք ընդհանուր վճարովի կրթության, եթե հաշվի առնենք շերտավորումը եկամուտների առումով, իսկ դա առանձին խնդիր է, որով պետք է զբաղվել» ,-ասել է նա:
Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանի պատմության մեջ «կան բաներ, որոնք ոչ մեկի կողմից չեն վիճարկվում», դրանք են` երկրի առողջապահական արդյունավետ համակարգը և կրթական բարձր մակարդակը, որոնք «ներքին համոզմունք են»: