«Խոսրովի անտառ» արգելոցի «Խոր Վիրապ» արգելավայրում որսագողության դեպքեր են արձանագրվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խոր վիրապ» արգելավայրում որսագողության դեպքեր են հայտնաբերվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ղեկավարությունը վերջին մեկ ամսվա ընթացքում խստացված ռեժիմով ստուգումներ է իրականացրել արգելոցի «Խոր Վիրապ» արգելավայրում, որտեղ տարվա այս ժամանակահատվածում չթույլատրված որսի և ձկնորսության դեպքերը առավել շատանում են` կապված թռչունների չուի հետ:

Միջոցառմանը մասնակցել են արգելավայրի և «Խոսրովի անտառ» արգելոցի «հատուկ ջոկատ»-ի տեսուչները: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում արգելավայրի 50 հա տարածքից առգրավվել է 5 ձկնորսական ցանց, 17 կարթ, 7 ձկնորսական էկրան, որոնց վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Առգրավված ձկնորսական միջոցները արձանագրությունների հետ ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժին: Որսը արգելավայրում կանխելու նպատակով արգելավայրի տարածքում տեղադրված են մուտքը արգելող ցուցատախտակներ:

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը