Միջազգային

Դամասկոսում ականապատ մեքենայի պայթյունից տուժել են հենց զինյալները

2 րոպեի ընթերցում

Դամասկոսում ականապատ մեքենայի պայթյունից տուժել են հենց զինյալները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ գնտվող Այն աթ Թիյնա գյուղում ականապատ մեքենա է պայթել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինյալները փորձել են պայթյունն իրականացնել բանակի հսկիչ-անցագրային կետի մոտ, սակայն մինչեւ որոշված վայր հասցնելը մեքենան պայթել է, որի հետեւանքով սպանվել են հենց զինյալները, իսկ զինծառայողներից ոչ ոք չի տուժել:

Դամասկոսի Ջոբար թաղամասում ալ Քաբիր մզկիթի մոտ տեղի ունեցած բախումները ծանր հետեւանքներ են թողել զինյալների վրա:

Բախումներ են տեղի ունեցել Իդլեբի շրջանում, մասնավորապես` Ջիսր աշ Շուզուր, ալ Համիդիա գյուղերում, նաեւ Սարաքեբի շրջանում, որոնց հետեւանքով զինյալները մեծ կորուստներ են կրել: Սպանված զինյալների թվում եղել են ոչ սիրիացիներ:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ ընդդիմադիրները Դամասկոսի օդանավակայանի ճանապարհին տասնյակ զինծառայողների են սպանել: Կայքի տեղեկացմամբ` Սիրիայի տարածքում մարտի 5-ին 115 մարդ է զոհվել կառավարական ուժերի ռմբակոծության հետեւանքով հիմնականում Դամասկոսի գյուղերում, Դարաայում եւ Հոմսում:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում