Մշակույթ

Կաննի կինոփառատոնին Հայաստանը ներկայանալի մասնակցություն կունենա

2 րոպեի ընթերցում

Կաննի կինոփառատոնին Հայաստանը ներկայանալի մասնակցություն կունենա

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոյի ոլորտի կարեւորագույն տոներից մեկին` Կաննի փառատոնին Հայաստանն այս տարի եւս մասնակցություն կունենա: Մասնկաացություն կլինի ինչպես մրցութային ծրագրում, այնպես էլ` կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկայում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, մրցութային ծրագրում արդեն ներկայացված է Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմը: Աշխատանքներ են տարվում, որպեսզի ավարտին հասցվի եւ ներկայացվի նաեւ հայ-ֆրանս-ուկրաինական համատեղ նախագիծը` «Փարաջանով` գեղեցիկի սիրահար»-ը ֆիլմը: «նախագծի հարցում դեռ հասցնելու խնդիր կա, եւ հույս ունենք, որ այդ ֆիլմն էլ կներկայացնենք»,- նշեց Գեւորգ Գեւորգյանը:

Այս անգամ եւս կինոփառատոնին մասնակցությունից հայաստանը մեծ սպասելիքներ ունի: «Այս տարի կփորձենք CNC ընկերության հետ նոր պայմանագիր կնքել` համատեղ ֆիլմարտադրություն եւ ֆինանսավորման ծրագիր իրականացնելու համար: Դա կնպաստի, որ մեր ֆիլմերի կարգավիճակը փոխվի եւ դառնա եվրոպական չափանիշի, ինչն էլ կօգնի օգտվել համապատասխան արտոնություններից»,- նշեց Գեւորգյանը: Աշխատանքներ կտարվեն, որպեսզի Հայստանը դառնա «Եվրիմաժի» անդամ:Կինոփառատոնում նախատեսվում է նաեւ մի շարք հանդիպումներ իրականացնել, հայկական կինոծրագրեր ներկայացնել:

Կաննի կինոփառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 15-26-ը: Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1939 թվականին, իսկ կանոնավոր կերպով սկսել է անցկացվել 1946 թվականից սկսած: Կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե արմավենու ճյուղ»-ն է (Palme d’Or ), որը շնորհվում է ժյուրիի կողմից սահմանված տարվա լավագույն ֆիլմին: Մի քանի անգամ այն շնորհվել է միաժամանակ մեկից ավելի ֆիլմերի: Մյուս մրցանակներից են «Գրան պրի»` լավագույն դերասանի, ռեժիսորի եւ սցենարիստի համար, Ժյուրիի հատուկ մրցանակ, «Ոսկե արմավենու ճյուղ» լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, «Ոսկե տեսախցիկ» լավագույն դեբյուտային ֆիլմի համար եւ այլն:

Տեղադրություն

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում