Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով հայ է վիրավորվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում փետրվարի 21-ին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով, պարզվել է, որ երկու հարյուրից ավելի վիրավորների թվում մեկ հայ կա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց դամասկոսաբնակ Նազարեթ Էլմաջյանն` ավելացնելով, որ վիրավորվածը հայ երիտասարդ Արա Հալաջյանն է: Էլմաջյանի խոսքով` երիտասարդն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, բարեբախտաբար, նրա վիճակը կայուն է եւ կյանքին վտանգ չի սպառնում:

Փետրվարի 21-ին Դամասկոսում երեք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետեւանքով զոհվել էր 53 եւ վիրավորվել` 235 մարդ: arabic.rt.com կայքը տեղեկացնում է, որ պայթյուններից մեկը տեղի է ունեցել Սաբաա Բահրաթ հրապարակում` Բաաս կուսակցության շենքի մոտ, երկրորդը` Ռուքն ադ Դին եւ երրորդը` Բրզե շրջանում:Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ անվտանգության ուժերին փետրվարի 21-ին հաջողվել է կանխել զինյալների կողմից կազմակերպված եւս մեկ պայթյուն: Մահապարտ-ահաբեկիչը ձերբակալվել է, իսկ մեքենայում տեղադրված շուրջ մեկ տոննա կշռող պայթուցիկ սարքավորումը` չեզոքացվել:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում