Վլադիմիր Պուտինը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի կուշակոթողին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ալեքսանդրյան այգում կայացած պաշտոնական արարողությանը երկրի պաշտոնյաների հետ ներկա են գտնվել նաև պատերազմի վետերանները, Դաշնային խորհրդի և Պետդումայի խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Սերգեյ Նարիշկինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և այլ քաղաքական ու հասարակական գործիչներ։
Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը, ապա պետական օրհներգի ներքո սկսվել է քայլերգը։
Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ դնելը տոնի ավանդական բնույթ ունի։ Ալեքսանդրյան այգում Անհայտ զինվորի հուշաարձանը կանգնեցվել է 1966 թվականին։ Հաջորդ տարի հուշարձանի կողքին կառուցվել է նաև անմար կրակի կուշակոթողը։ 2009 թվականին կուշակոթողը վերանվանվել է Ռազմական փառքի ազգային հուշաարձան։