Միջազգային

Դամասկոսում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասնում է երեք հարյուրի

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասնում է երեք հարյուրի

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում փետրվարի 21-ին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 53-ի, իսկ վիրավորներինը` 235-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վիրավորներից ոմանք ծանր վիճակում են, իսկ ընդհանուր առմամբ բոլոր վիրավորներին անհրաժեշտ օգնություն է ցույց տրվել: Զոհվածները եւ վիրավորները հիմնականում մեքենաների ուղեւորներ են, ինչպես նաեւ անցորդներ եւ դպրոցի աշակերտներ: Պայթյուններից բռնկված մեծ հրդեհից տասնյակ մեքենաներ են վնասվել: Նյութական մեծ վնասներ են կրել մոտակայքում գտնվող հիվանդանոցը, Աբդ Ալլահ բն ազ Զաբիր դպրոցը: Հայտնի է, որ դպրոցի 20 աշակերտ եւ երեք ուսուցիչ են վիրավորվել:

Փետրվարի 21-ին մայրաքաղաք Դամասկոսում երեք պայթյուններ են տեղի ունեցել, մեկը` Սաբաա Բահրաթ հրապարակում` Բաաս կուսակցության շենքի մոտ, երկրորդը` Ռուքն ադ Դին շրջանում, եւ երրորդը` Բրզե շրջանում:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում