Միջազգային

Դամասկոսում պայթյուն է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Մազրաա թաղամասի Սաուրա փողոցում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախնական տեղեկություններով պայթյունը տեղի է ունեցել բավական խիտ բնակեցված տարածքում` թաղամասի գլխավոր փողոցում, եւ մեծ նյութական վնասների պատճառ է դարձել: Բացի դրանից, կան զոհեր եւ վիրավորներ, այդ թվում` աշակերտներ, որոնց թիվը դեռ ճշտվում է:

Մեկ այլ արաբական աղբյուր տեղեկացնում է, որ պայթյունից վնասվել է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը. ջարդվել են դեսպանատան շենքի ապակիները: Աղբյուրը տեղեկացնում է, որ երեք պայթյուններ ցնցել են մայրաքաղաքը: Առաջին պայթյունը տեղի է ունեցել Սաբաա Բահրաթ թաղամասում, երկրորդը` Բաաս կուսակցության շենքի մոտակայքում եւ երրորդը` Ռուքն ադ Դին թաղամասում:

Սիրիական լրատվամիջոցները նաեւ տեղեկացնում են, որ Դամասկոսի մոտ գտնվող գյուղերում շարունակվում են թեժ կռիվները զինյալների եւ կառավարական ուժերի միջեւ:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում ավելի քան 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում