Միջազգային

Հալեպում նախօրեի թեժ մարտերից հայկական եկեղեցին վնասներ չի կրել

2 րոպեի ընթերցում

Հալեպում նախօրեի թեժ մարտերից հայկական եկեղեցին վնասներ չի կրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում փետրվարի 18-ի թեժ մարտերից հետո իրավիճակը փոքր-ինչ հանգիստ է, թեպետ ռումբերի ձայներն այժմ էլ լսելի են հայկական թաղամասերում: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը: Փետրվարի 18-ին թեժ մարտեր էին ընթանում«Քառասնաց մանկանց» հայկական եկեղեցու շրջակայքում, սակայն, Ռեյիսյանի տեղեկացմամբ, մինչ այս պահը ստացված տեղեկությունների համաձայնեկեղեցու վրա հարձակում տեղի չի ունեցել եւ այն վնասներ չի կրել: Վնասներ են կրել շրջակա շինությունները:

Ինչ վերաբերում է օրեր առաջ իր աշխատավայրի ճանապարհին առեւանգված հայազգի Գեւորգ Կարագուլյանին, ապա Ռեյիսյանի խոսքով առեւանգողները բավական խոշոր գումար են պահանջում նրան ազատ արձակելու համար: Հարազատները փորձում են բանակցությունների միջոցով փոքրացնել պահանջվող գումարի չափը: Տեղեկություններ չկան նաեւ առեւանգված հոգեւորականների վերաբերյալ, որոնց ազատ արձակման համար եւս փրկագին է պահանջվում:

Մամուլի քարտուղարը նաեւ տեղեկացրեց, որ Հալեպում համացանցը եւ հեռախոսակապը անկանոն են գործում, էլեկտրականությունը կրկին ընդհատումներով է:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում