Ալեքսանդր Իսկանդարյանը նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանին է ֆավորիտ համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահական ընտրությունների ֆավորիտը Սերժ Սարգսյանն է: Այդ մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ես կարծում եմ` քչերն են կասկածում, որ Սերժ Սարգսյանը կհաղթի և կհաղթի առաջին փուլով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Իսկանդարյանը: Քաղաքագետը նշեց, որ դա պարզ էր դարձել խորհրդարանական ընտրություններից հետո: Նրա խոսքով` Սերժ Սարգսյանին լուրջ մրցակցություն կարող էր ցույց տալ Գագիկ Ծառուկյանը: «Դեկտեմբերից հետո, երբ պարոն Ծառուկյանը հայտնեց իր մտադրությունների մասին, ընտրությունների արդյունքը ընդհանուր առմամբ որոշված էր»,- ասաց Իսկանդարյանը: Քաղաքագետը նախագահի մյուս թեկնածուներին երկու խմբի բաժանեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի քարոզարշավը դասական բնորոշելով: «Նրանք ունեն քաղաքական կուսակցություններ, որոշակի աջակցություն, մեխանիզմներ, ֆինանսական ռեսուրսներ և փորձագետների աջակցություն»,- ասաց Իսկանդարյանը: Երկրորդ խմբում քաղաքագետը ընդգրկեց մյուս թեկնածուներին՝ որոնք չունեն նշված գործիքները:

Կառավարման փորձագետ Հարություն Մովսիսյանի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու հեռանկարը երեւացել էր դեռ խորհրդարանական ընտրություններին: Փորձագետի բնորոշմամբ՝ Հրանտ Բագրատյանի առաջարկած հարյուր քայլը տարբերվում է մնացածներից, սակայն դա դեռ ծրագիր չէ: «Ծրագիրը երկու բաղադրիչ պետք է ունենա, ոչ միայն բաժակաճառեր, ցանկություններ, այլ նաև փուլային արձանագրումներ»,- ասաց Մեսրոպյանը:

Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում արդեն ձեւավորվել է 1988 ընտրատեղամաս: Նախընտրական քարոզչությունը կավարտվի փետրվարի 16-ին: Քվեարկությունը կսկսվի փետրվարի 18-ին` ժամը 08:00-ին եւ կավարտվի 20:00-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին: ՀՀ Նախագահի թեկնածուները յոթն են:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին