Հայաստանում կցուցադրվեն ֆիլմեր հակամարտության, հաշտեցման եւ մարդկային խիզախության թեմաներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հակամարտությունը եւ հաշտեցումը Կենտրոնական-Արեւելյան Եվրոպայի կինոմշակույթում» միջազգային կինոփառատոնը կմեկնարկի «Գալիցիայի երեք պատմությունները» ֆիլմի ցուցադրությամբ: Այն կցուցադրվի փետրվարի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի մամուլի ծառայությունից, այս տարվա փետրվարի 13-ից մինչեւ ապրիլի 10-ը Երեւանում կներկայացվեն Եվրոպայի եւ ԱՄՆ հայտնի ֆիլմարտադրողների ինը մրցանակակիր ֆիլմեր, որոնք անդրադառնում են հակամարտության, հաշտեցման, մարդկային խիզախության, կարեկցանքի զգայուն թեմաներին:

Կինոփառատոնի նպատակն է կինոարվեստի միջոցով հայաստանյան հասարակությանը եւ մասնավորապես երիտասարդներին ներկայացնել Կենտրոնական-Արեւելյան Եվրոպայում հակամարտություններից եւ հաշտեցումից քաղված դասերը:

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Հենրիետ Արենսի խոսքով` այդ ֆիլմերից շատերն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում, եւ դրանք ներկայացնում են մարդկային սրտառուչ պատմություններ: Նրանց օրինակը կարող է օգնել մեզ այսօր կառուցելու ավելի լավ աշխարհ: «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարության աջակցության շնորհիվ ֆիլմերի ցուցադրությունն անվճար է եւ փառատոնը բաց է բոլորի համար: Կինոփառատոնը հնարավոր է դարձել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Բուլղարիայի, Չեխիայի, Գերմանիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Ուկրաինայի դեսպանությունների համատեղ ջանքերով:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին