ԱՄՆ-ում դատապարտվել է «օրենքով գող» Արմեն Ղազարյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանհեթենի դաշնային դատարանում 37 ամսվա ազատազրկման է դատապարտվել «օրենքով գող» Արմեն Ղազարյանը: Նա մեղադրվել է «Միրզոյան- Թերջանյան կազմակերպության» հանցավոր համագործակցության մեջ ներգրավված լինելու մեջ:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելովԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) պաշտոնական կայքէջը, «Միրզոյան- Թերջանյան կազմակերպությունը» բյուրոյի ուշադրության կենտրոնում էր իր իրականացրած լայնածավալ հանցավոր գործունեության համար:

«Արմեն Ղազարյանը հանցավոր խմբավորման պարագլուխներից է եղել, սակայն նա դեռ երկար ժամանակ բանտարկված կմնա: Միջազգային մաֆիայի անդամները, ովքեր կարծում են, թե կարող են իրենց հանցավոր գործունեությունը ծավալել Միացյալ Նահանգներում, վտանգելով մեր կառավարության ծրագրերը եւ մեր քաղաքացիներին, ստիպված կլինեն կանգնել ԱՄՆ արդարադատության առջև եւ պատասխան տալ իրենց ոճրագործությունների համար»,- ասել է գործը հետաքննող Մանհեթենի դաշնային դատարանի դատախազ Փրիթ Բարարան:

Դատավճռի, գործին կցված մյուս փաստաթղթերի, ինչպես նաև դատավարության ժամանակ արված հայտարարությունների համաձայն` Ղազարյանն օգտագործել է օրենքով գողի իր կարգավիճակը հանցավոր շրջանակներում` «Միրզոյան- Թերջանյան կազմակերպությանը» ծառայություններ մատուցելու համար: Վերջինս հայ - ամերիկյան կազմակերպված խումբ է, որը կանգնած է մի շարք ծավալուն հանցագործությունների հետևում` ներառյալ Առողջության ապահովագրության հետ կապված 100 մլն դոլարի դրամական կեղծարարությունները: Որպես հանցախմբի անդամ` Ղազարյանը շորթումներ է կատարել իր և կազմակերպության անունից:

Ղազարյանը մեղավոր է ճանաչվել 2011 թ. հունիսին իրականացրած ավազակային հարձակման մեջ: Գործը վարող ԱՄՆ շրջանային դատավոր Փոլ Գարդեֆը 37 ամսվա ազատազրկումից բացի Ղազարյանին դատապարտել նաև երեք տարվա պայմանական ազատության և 60 հազար դոլար տուգանք է նշանակել եւ գույքի առգրավում:

2010թ ԱՄՆ-ում՝ բժշկական ապահովագրության ոլորտում խոշոր զեղծարարություն էր բացահայտվել: Հանցավոր խմբի անդամներն օգտագործել էին Միացյալ Նահանգների 25 նահանգներում ընդհանրապես գոյություն չունեցող 118 կլինիկաների, ինչպես նաեւ հազարավոր հիվանդների անուններ: ԱՄՆ կառավարությանը հասցված վնասը կազմել էր 150 միլիոն դոլար: Հատուկ ծառայությունները ձերբակալել էին հանցավոր խմբավորման տասնյակ անդամների, որոնք հիմնականում Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներ էին: Ձերբակալվածների թվում էր նաեւ Արմեն Ղազարյանը, ով հայտնի է Պզո մականունով:

Հայերեն English Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին