Սփյուռք

Արամ Առաջինը ներկայացրել է Ցեղասպանության 100-ամյակի առթիվ Կիլիկիո կաթողիկոսարանի ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Արամ Առաջինը ներկայացրել է Ցեղասպանության 100-ամյակի առթիվ Կիլիկիո կաթողիկոսարանի ծրագրերը

ԱՆԹԻԼԻԱՍ,4ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծի Տանն կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչներին: Ինչես«Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասից, Վեհափառ Հայրապետը գնահատել է կառույցի կատարած աշխատանքները Սփյուռքոմ նպատակասլաց գործունեության, հայոց պահանջատիրական ոգին վառ պահելու, ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելուց բացի իրավաքաղաքական միջոցներ ձեռնարկելու եւ պատմական իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Արամ Առաջինը Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ձեւավորված մարմնի անդամներին ներկայացրեց հիմնական երեք ծրագրերը, որոնք մշակվել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից: Դրանք են` Անթիլիասի Նահատակաց մատուռի վերակառուցումը, «Թռչնոց բույն»-ի մեջ ցեղասպանության թանգարանի հիմնումը, ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի հաստատումն ու Պիքֆայայի պատմական հուշարձանի շուրջ նահատակաց հրապարակի, ցեղասպանության հետեւանքով հայերի տարբեր հանգրվանները խորհրդանշող քանդակներով հատկանշված հուշապատումի եւ մատուռի կառուցումը:

Հաշվի առնելով այս ծրագրերի համասփյուռքյան կարեւորությունը` 100-ամյակի մարմինը Վեհափառ Հայրապետին առաջարկել է այս կենտրոններում 100-ամյակի տարին կազմակերպել համապատասխան բովանդակությամբ կենտրոնական ձեռնարկներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում