Հալեպում տեղի ունեցած ոճրագործության զոհերի մեջ հայի անուն չկա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում օրեր առաջ տեղի ունեցած ոճրագործության զոհ դարձած շուրջ ութ տասնյակ մարդկանց մեջ հայի անուն հրապարակված չէ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ շարունակվում են աշխատանքները զոհվածների անունները ճշտելու ուղղությամբ եւ, բարեբախտաբար, մինչեւ այս պահը հայի անուն նրանց թվում չի եղել:

Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ շաբաթ եւ կիրակի օրերին իրավիճակը Հալեպում համեմատաբար հանգիստ է եղել, թեպետ որոշ շրջաններում բախումները շարունակվում են, սակայն հայկական թաղամասերում հանգիստ է եղել: Փետրվարի 4-ի առավոտյան իրավիճակը նույնպես հանգիստ է, սակայն Ռեյիսյանի խոսքով, անակնկալ իրավիճակներ միշտ սպասնելի են:

Հունվարի 29-ին Հալեպի Բուսթան ալ Կասր թաղամասում հայտնաբերվել են տասնյակ դիակներ, որոնց տարիքը տատանվում է 20-30 տարեկանի միջեւ: Ընդհանուր առմամբ դիակների թիվը հասնում է ութ տասնյակի: Համացանցում տեղադրված տեսանյութի մեջ երեւում է, որ բոլոր դիակները ռազմական հագուստով են, նրանցից ոմանց ձեռքերը կապված են:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում