Միջազգային

Սիրիայում կրկին հայ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Սիրիայում կրկին հայ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութից Լաթաքիա տանող ճանապարհին` Ժաբլե քաղաքի մոտակայքում, հայ է զոհվել: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ զոհվածը հալեպահայ Հովսեփ Աբգարյանն է: Ժաբլե քաղաքի մոտակայքում կրակ է բացվել տաքսու ուղղությամբ, որի հետեւանքով չորս մարդ է զոհվել, որոնցից երեքն արաբներ են: Միջադեպը տեղի է ունեցել 2-3 օր առաջ, սակայն միայն այժմ է պարզվել, որ զոհվածների թվում է նաեւ Հովսեփ Աբգարյանը:

Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ Հովսեփ Աբգարյանը պետք է թաղվի Ժաբլե քաղաքում եւ միայն մի քանի ամիս անց նրան կտեղափոխեն Հալեպ:

Մամուլի քարտուղարի խոսքով` Հալեպում իրավիճակը նույնն է, մերթ ընդ մերթ կրակոցների ձայներ են լսվում: Ինչ վերաբերում է մի քանի օր առաջ Հալեպի Կուեյկ գետի մոտ հայտանբերված շուրջ ութ տասնյակ սպանվածներին, ապա նրանց ինքնությունը դեռեւս չի պարզվել:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր: Սիրիահայ մեր հայրենակիցների առեւանգման դեպքերը եւս հաճախակիացել են բախումների ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում