Դամասկոսում առեւանգված հայն ազատ է արձակվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում օրեր առաջառեւանգված մեր հայրենակից Նազարեթ Չարքյանն ազատ է արձակվել: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանն` ավելացնելով, որ Չարքյանն ազատ է արձակվել փրկագին վճարելուց հետո: Դեռ պարզ չէ, թե որքան գումար է վճարվել, միայն հայտնի է, որ փրկագինը չի եղել սկզբնական պահանջվող 500 հազար ԱՄՆ դոլարի չափով:

Ավելի վաղ հունվարի 23-ին տեղեկություններ էին ստացվել, որ դամասկոսահայ Նազարեթ Չարքյանն առեւանգվել է իր աշխատավայրից` անհայտ զինված անձանց կողմից եւ ազատ արձակելու համար պահանջվում էր 50 միլիոն սիրիական լիրա, որը համարժեք է մոտավորապես 500 հազար ԱՄՆ դոլարի:

Մայրաքաղաք Դամասկոսում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, բախումները շարունակվում են մոտակա գյուղերում: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Դարիա գյուղի մոտակայքում կառավարական ուժերը զինյալներին պատկանող մեքենաներ են ոչնչացրել, որոնք օգտագործվում էին զենքեր տեղափոխելու համար: Դումա գյուղի ագարակներում տեղի ունեցած բախումների ժամանակ մեծ թվով զինյալներ են սպանվել եւ վիրավորվել, առգրավվել են նրանց զենքերը:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր: Սիրիահայ մեր հայրենակիցների առեւանգման դեպքերը եւս հաճախակիացել են բախումների ընթացքում:

Հայերեն English Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը